Հարավային Կորեայում սկսվել է երկրի նախագահի թեկնածուների գրանցումը
ՄիջազգայինՀարավային Կորեայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնաթողությունից հետո արտահերթ ընտրությունների համար սկսել է երկրի նախագահի թեկնածուների գրանցումը, հաղորդում է «Ռյոնհափ» գործակալությունը:
ԿԸՀ-ն հրապարակել է հայտարարություն, թե ինչպիսին կլինի գրանցումը: Ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի սկզբին:
Հիշեցնենք, որ ուրբաթ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթը, որի մասին հայտարարվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին, խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին: