Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու Շենգավիթում
Հասարակություն«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր` մարտի 10-ին տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 12.00-18.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: