Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի


Նոր սոցհարցում. «Ծառուկյան դաշինքը» դարձյալ առջևում է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը` չնայած երկրում տիրող իրավիճակից ընդհանուր դժգոհությանը: Մարտի 9–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: «Հարցվածների միայն 12%–ն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը: 31%–ը միանշանակ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, իսկ 46%–ը` ավելի շուտ դրական»,– նշեց Ֆյոդորովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի հասարակությունը կառավարության աշխատանքների վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ունի: Հարցվածների միայն 6%–ն է ասել, որ կառավարության աշխատանքի մասին ոչինչ չգիտի: «Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի նկատմամբ վերահսկողությունը, կադրային ճիշտ քաղաքականությունը, ընդհանուր իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը, ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխումները»,– հայտնեց Վալերի Ֆյոդորովը:

Նա ընդգծեց, որ հարցվածները կառավարության աշխատանքում շատ քիչ թերություններ ու սխալներ են մատնանշել, որոնք հիմնականում վերաբերում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը:

Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ բնակչությունը հիմնականում գոհ չէ երկրում տիրող իրավիճակից: Հարցման մասնակիցների 33%–ն այն կարծիքին է, որ Հայաստանում իրավիճակը գրեթե չի փոխվում, 13%–ը կարծում է, որ իրավիճակն ավելի շուտ լավանում է, 32%–ը գտնում է, որ միանշանակ վատանում է, իսկ 19%–ը` ավելի շուտ վատանում է: «Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այսօր տիրող իրավիճակի նկատմամբ բնակչության մոտ ավելի շատ բացասական տրամադրություններ են: Մարդիկ բացասական են գնահատում նաև փոփոխությունների դինամիկան»,– նշեց Վալերի Ֆյոդորովը:

Հարցվածների 20%–ի համար առաջնահերթ է իշխանության փոփոխությունը, 10%–ի համար` առաջիկա ընտրությունները, 6%–ի համար` սահմանին տիրող իրավիճակը: «Հանրապետության բնակչությունը բավականին քաղաքականացված է: Հարցվածների 71%–ն ասել է, որ մշտապես կամ ժամանակ առ ժամանակ հետևում են երկրի սոցիալ–քաղաքական վիճակին: Սա հետխորհրդային տարածքի այլ երկրների համեմատ բավականին մեծ թիվ է: Քաղաքացիները հիմնականում հետևում են երկրում քաղաքական և տնտեսական զարգացումներին»,– ընդգծեց Վալերի Ֆյոդորովը:

Հարցման մասնակիցների 45%–ը Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է համարել գործազրկությունը: 22%–ը համարում է, որ լուրջ խնդիր է հանրապետությունում ճանապարհների վիճակը: Հարցվածների 14 տոկոսն էլ այն կարծիքին է, որ երկրի համար լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը, 13%–ը` աղքատությունը, 8%–ը` ջեռուցման և էլեկտրականության հետ կապված խնդիրները, 8%–ը` հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը, 7%–ը` կրթության ոլորտի խնդիրները, 7%–ը` թոշակների ցածր մակարդակը, 5%–ը` միգրացիայի խնդիրները:

Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36%–ը բնակվում է Երևանում, 29%–ը` երկրի այլ քաղաքներում, 36%–ը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված