Վրաստանում սպանության փորձից հետո առաջին անգամ Սինոդի նիստ է տեղի ունենում
ՄիջազգայինՀինգշաբթի օրը Վրաստանի պատրիարքարանում Սրբազան Սինոդի նիստ է տեղի ունենում, հաղորդում է պատրիարքարանի մամուլի ծառայությունը:
Սա առաջին նիստն է՝ Թբիլիսիի օդանավակայանում պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար եւ Սուրբ Հովակիմի եւ Աննայի անվան բժշկական կենտրոնի տնօրեն Գերոգի Մամալաձեի ձերբակալության հետ կապված սկանդակլից հետո:
«Համայն Վրաց պատրիարք կաթողիկոսի, Մցխեթ-Թբիլիսիի արքեպիսկոպոսի, Պիցունդայի ու Ցխում-Աբխազեթիի Սրբազան մետրոպոլիտի եւ Երանելի Իլյա II-ի օրհնությամբ Սրբազան Սինոդի նիստը տեղի կունենա մարտի 9-ին», — ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նիստն արդեն սկսվել է: Պատրիարքարանը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչպիսի հարցեր կքննարկիվեն, սակայն վրացակյան լրատվամիջոցները ենթադրում են, որ հոգեւոր սպասավորի ձերբակալման հարցը ամենակարեւորներից մեկը կլինի: