Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 49-ի
ՄիջազգայինԱֆղանստանի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալի վրա իրականացված հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 49-ի, 76 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 30 զոհի եւ առնվազն 70 տուժածի մասին:
ԻՊ-ի զինյալները չորեքշաբթի առավոտյան հարձակվել էին Քաբուլում ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու տեղակայված զինվորական հոսպիտալի վրա: Աֆղանստանի ՊՆ-ի տվյալներով՝ հարձակվողները չորս են եղել. նրանցից մեկն իրեն պայթեցրել է հիվանդանոցի մուտքի մոտ, մյուսները շենք են թափանցել:
Աֆղանստանի անվտանգության ուժերը մի քանին ժամ տեւած դիմակայությունից հետո ոչնչացրել են բոլոր զինյալներին: