Թուրքիայում հակահայ ազգայնական պատգամավորը հարձակման է ենթարկվել
ՄիջազգայինԹուրքիայի պատմագիտական ընկերության նախկին տխրահռչակ նախագահ, «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն մի միջոցառման ժամանակ հարձակման է ենթարկվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Ազգայնական կուսակցության» առաջնորդ Դեւլեթ Բահչելիի դեմ հանդես դուրս եկած Յուսուֆ Հալաչօղլուն հարձակման է ենթարկվել Մերսին քաղաքի դահլիճներից մեկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Երբ Յուսուֆ Հալաչօղլուն ամբիոնի մոտ ելույթ է ունեցել, դահլիճում գտնվող ազգայնականների մի խումբ բղավել է․ «Այս շարժման առաջնորդը Դեւլեթ Բահչելին է»։ Դրանից հետո ազգայնականների խումբը հարձակվել է Յուսուֆ Հալաչօղլուի վրա ու սկսել դահլիճում անկարգրություններ անել։