Մարտիության անակնկալ՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի անունից
ՀասարակությունԻնչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի անունից ՀՀԿ Ավանի կառույցի երիտասարդները կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ Ավան վարչական շրջանում, Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածներում հաճելի անակնկալ են մատուցել կանանց ու աղջիկներին:
Երիտասարդները շրջել են փողոցներում, բակերում և այգիներում, ծաղիկներ են նվիրել նրանց՝դարձնելով նրանց օրը էլ ավելի տոնական: Անակնկալի եկած ու նման ջերմ վերաբերմունքից շոյված կանայք իրենց երախտագիտությունն են հայտնել երիտասարդներին՝մաղթելով, որ այս գեղեցիկ ավանդույթը շարունական լինի նաև հաջորդ տարիներին: