«Վտանգ կլինի այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չհամոզվի, որ Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծում». ՀՀ նախագահ
ՔաղաքականությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը: Գործակալության փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը միջազգային կազմակերպություններին հորդորել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` Արցախում լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալու համար:
«Ես կարծում եմ` վտանգ միշտ էլ կա և կլինի այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհամոզվի, որ Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասել է Սարգսյանը:
ՀՀ նախագահը փաստել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձախողում է յուրաքանչյուր առաջընթաց՝ պատերազմ սկսելու սպառնալիքներ հնչեցնելով: Ասում եմ` դա շանտաժ է: Ասում է՝ ոչ, սա փոխզիջում է: Իր համար փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն սկսի Արցախի դեմ»,- իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը: