Իտալիայում Մարտի 8-ը նշում են համընդհանուր գործադուլով
ՄիջազգայինՄարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրը Իտալիայում համարվում է ոչ թե գարնան տոն, այլ կանանց իրավունքների համար պայքարի օր: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բազմամարդ ցույց է անցկացվում ընդդեմ կանանց նկատմամբ խտրականության ու բռնության բոլոր ձեւերի:
Ինչպես նշում են ոստիկանությունում, երթի պատճառով երթեւեկությունն արգելափակված է քաղաքի կենտրոնի ընդարձակ գոտիներում: Հռոմի բնակիչներին այդ օրն էլ ավելի մեծ անհարմարություններ կպատճառի հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ 24-ժամյա գործադուլը: Ինչպես նշում են ակցիան պաշտպանող արհմիությունները, մարտի 8-ին չի աշխատում մետրոպոլիտենը, հնարավոր են վերգետնյա տրանսպորտի երթեւեկության ընդհատումներ, ինչպես նաեւ մերձքաղաքային գնացքների ուղերթների չեղարկում: Բացի այդ, գործադուլի մասին հայտարարել են առանձին դպրոցներ ու բուժհիմնարկություններ:
Արհմիություններն ընթացիկ օրը հայտարարել են «համերաշխության օր»:
Բողոքի համընդհանուր ակցիան ընդգրկել է Ապենինների նաեւ այլ քաղաքներ, այդ թվում՝ Միլանը, Նեապոլը, որտեղ նույնպես դժվարություններ են սպասվում հանրային տրանսպորտի աշխատանքի ընդհատումների կապակցությամբ: Իտալիայում մարտի 8-ն աշխատանքային օր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: