Գերմանիայի ԱԳ նախարարն Անկարայի հետ երկխոսությանն այլընտրանք չի տեսնում
ՄիջազգայինՉնայած զգալի տարաձայնություններին՝ Թուրքիայի հետ երկխոսությանն այլընտրանք գոյություն չունի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը՝ թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը:
Նա նշել է, որ Չավուշօղլուի հետ բանակցությունները «լավ ու անկեղծ» էին եւ միաժամանակ «կոշտ»: Երկու կողմերն էլ ցանկանում են քայլ առ քայլ վերադառնալ նորմալ երկկողմանաի հարաբերություններին, վստահեցրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: Զիգմար Գաբիրելը վստահեցրել է իր թուրք գործընկերոջը, որ «սահմաններ կան, որոնք չի կարելի անցնել, եւ դա վերաբերվում է նացիստական Գերմանիայի հետ համեմատությանը»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Անկարան համաձայնել է գերմանացի դիվանագետներին հասանելիություն հատկացնել Die Welt պարբերականի՝ Ստամբուլում ձերբակալված թղթակից Դենիզ Յուջելի նկատմամբ, ով ձերբակալված է ահաբեկչական կազմակերպությանը հարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի վերաբերյալ թուրքական իշխանությունների կտրուկ արտահայտությունների ֆոնին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդդողանը Գերմանիայի ներկայիս քաղաքականությունը համեմատել է անցյլաում նացիստական Գերմանիայի վարած քաղաքականության հետ: