Ադրբեջանի բնակիչը Մարտի 8-ի կապակցությամբ կնոջը երիկամ է նվիրել
ՀասարակությունԱդրբեջանի բնակիչ Ամին Գուլիեւն իր կնոջը չափազանց անսպասելի նվեր է մատուցել: Մարտի 8-ի նախաշեմին նա կնոջը երիկամ է նվիրել, հաղորդում է haqqin.az-ը:
Արզու Գուլիեւը երկար ժամանակ տառապել է երիկամային անբավարարությունից: Այդ իսկ պատճառով ամուսինը որոշել է իր երիկամներից մեկը տալ նրան: Նա դիմել է Առողջապահության նախարարությանն ու օգտվել օրգանների փոխպատվաստման պետական ծրագրից:
Ներկայումս ամուսինների առողջական վիճակը նորմալ է գնահատվում: Արզուն ասում է, որ երբեք չի մոռանա ամուսնու նվերը: