Մեքսիկայում պլաստիկե տոպրակներում վեց մարդու մարմնի մասեր են գտել
ՄիջազգայինՄեքսիկական Գերերո նահանգի դատախազությունը Չիլապա քաղաքի մոտակայքում պլաստիկե 13 տոպրակներում վեց մարդու մասերի հայտնաբերման հետ կապված հետաքննություն է սկսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Իրավապահ մարմինների աշխատանքը համակարգող Ռոբերտո Էրեդին ասել է, որ մարդկային մարմնի կտորները քայքայման փուլում են գտնվում:
«Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հանցագործության հնարավոր դրդապատճառը կարող է լինել հանցավոր խմբավորումների միջեւ պայքարը»,-ասվում է աշխատանքային խմբի հայտարարության մեջ:
Գերերո նահանգը համարվում է Մեքսիկայի ամենավտանգավոր նահանգներից մեկը, որն աչքի է ընկնում ԱՄՆ թմրանյութերի տարանցման համար հանցավոր խմբավորումների միջեւ բախումներով: