ԱՄՆ-ն սկսել Է THAAD համակարգերի տեղակայումը Հարավային Կորեայում
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ձեռնամուխ Է եղել Հարավային Կորեայի տարածքում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման ծրագրի իրագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հայտնել Է ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը:
«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները, ներառյալ երեկվա հրթիռների բազմակի արձակումները, սոսկ հաստատեցին Հարավային Կորեայում THAAD-ի տեղակայման՝ մեր դաշինքի անցյալ տարվա որոշման ճշտությունը»,- ասված Է հրամանատարության հայտարարության մեջ:
Ինչպես նշում են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները, THAAD-ի մարտկոցների բաղադրիչների առաջին խմբաքանակն ամերիկյան ռազմափոխադրական ինքնաթիռն արդեն հասցրել Է Հարավային Կորեայի ռազմակայան:
Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս Կորեական թերակղզում ՀՕՊ-ի ամերիկյան համակարգերի տեղակայման դեմ, քանի որ, ըստ Պեկինի հայտարարությունների՝ դա խախտում Է տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: