Նավթի Brent տեսակի գինը նվազել է 56 դոլարից
ՄիջազգայինԼոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.25%-ով եւ հասել 55.95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այս մասին գրում է Lenta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսները նվազել են 0.43%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.18 դոլարի:
Մեկ օր առաջ էներգակիրների շուկայուն գներն աճում էին, այդ պատճառով այս անկումը, հավանաբար, շտկումների հետ է կապված: