Փետրվարին Հայաստանում սպառողական գները նվազել են 0,9 տոկոսով
Հասարակություն2017–ի փետրվարին Հայաստանում սպառողական գները նվազել են 0,9 տոկոսով։ Այս մասին մարտի 7–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սպառողական գների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Պարենամթերքի գները նվազել են 1,1 տոկոսով, ոչ պարենային մթերքների գինը՝ 0,9 տոկոսը, իսկ ծառայությունների արժեքը՝ 0,7 տոկոսով։
Վերոնշյալ երեւույթի վրա մասնավորապես ազդել է 2,8 տոկոսով էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 1–ից։ Իսկ 2,3 տոկոսով գազի սակագնի նվազումը գործում է հունվարից եւ ազդել է հենց այդ ժամանակ։