Հայտնի է տաքսու ամենավտանգավոր գույնը
ՀասարակությունՍինգապուրցի, ամերիկացի եւ չինացի գիտնականները հայտնել են, թե որն է տաքսու ամենավտանգավոր գույնը: Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
Մասնագետների հաշվարկով՝ յուրաքանչյուր 1000 ավտոմեքենաներից կապույտ գույն ունեցողների վթարվելու հավանականությունը 6,1 դեպքում կամ 9 տոկոսով ավելի բարձր է, քանի դեղին գույնի փոխադրամիջոցի դեպքում: Ըստ գիտնականների՝ դրա պատճառը կապույտ մեքենաների ավելի նկատելի լինելն է:
Փորձագետները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով Սինգապուրի տաքսի ծառայության խոշորագույն ցանցի մեքենաների վթարայնության երեք տարվա ամենամսյա վիճակագրությունը: Գիտնականները նշել են, որ իրենց հետազոտությունը ցույց է տալիս ավտոմեքենայի գույնի ընտրության կարեւորությունը, որը կարող է նվազեցնել վերանորոգման ծախսերը եւ դժբախտ պատահարների թիվը: