Գորիս - Տեղ - Արցախի սահման ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
Ուշադրության կենտրոնումՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ, Գորիս - Տեղ - Արցախի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է :