Երևանում ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
ՀասարակությունԱռաջիկա 4 օրերին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվելու է:
Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր առկա ամպամածությունը առաջիկա ժամերից աստիճանաբար կնոսրանա, մինչև մարտի 10-ը հանրապետությունում սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կլինի նորմային մոտ , Երևանում գիշերը տատանվելով 0-ի սահմաններում, ցերեկը սպասվում է +10…+12 աստիճան տաքություն»,–գրել է նա։