Կիմ Չեն Նամի գործով նախկին կասկածյալը փոխհատուցում կպահանջի
ՄիջազգայինԿԺԴՀ առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի, մահափորձի գործով նախկին հյուսիսկորեացի կասկածյալը, կալանքից ազատվելուց հետո, մտադիր է Մալայզիայի իշխանություններից փոխհատուցում եւ ներողություն պահանջել: Այս մասին Պեկինում NHK ճապոնկան հեռուստալիքին ասել է հենց ինքը՝ Լի Չժոն Չոլը:
«Հարցաքննության ժամանակ ինձ ստիպեցին խոստովանել, ես տառապել եմ՝ չլինելով մեղավոր»,-ասել է նա՝ նշելով, որ ձերբակալման ժամանակ տեղի ունեցածի մասին ոչինչ չի իմացել:
ԿԺԴՀ անձնագրով Կիմ Չխոլը մահացել էր փոտրվարի 13-ին Կուալա Լուպուրի օդանավակայանում: Ոստիկանությունը նրա մաշկի վրա VX քիմիական նյութի հետքեր էր հայտնաբերել: Հարավային Կորեան միջադեպից անմիջապես հետո հայտարարել էր, որ մահացածը Կիմ Չեն Նամն է:
Հետաքննության ընթացքում մի քանի մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ ԼԻ Չժոն Չոլը, ով կես ամիս տեւող հարցաքննություններից հետո ազատ է արձակվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: