«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը շրջվել է վարորդը 3 ժամ անց մահացել է
Ուշադրության կենտրոնումՄարտի 5-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, վարորդը՝ 58-ամյա Շոթա Մարտիրոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: