Պուտինը կդառնա ցլամարտիկների մասին ֆիննական մուտլֆիլմի հերոս
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ցլամարտի մասին ֆիննական անիմացիոն ժապավենում։ Ըստ սյուժեի՝ կերպարը երազում է ցլամարտիկ դառնալ, հաղորդում է Yle պորտալը։
Ռեժիսոր Կատարինա Լիլկվիստի խոսքով, ով մուլտֆիլմի ստեղծողներից է՝ նախագծի գաղափարը ծագել է Կատալոնիայում ցլամարտի արգելքի պատճառով։ «Դա շատ հետաքրքիր եւ հումորային ծրագիր է։ Այն զգալիորեն տարբերվում է այն բանից, ինչ ես նախկինում արել եմ»,–հայտարարել է նա։
Լիլկվիստի հետ համահեղինակ է նկարիչ Յուհո Յունթունենը։ Նրանք նաեւ ծրագրում են թեմային նվիրված ծաղրանկարների գիրք ստեղծել։ Մուլտֆիլմը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի մշակութային հիմնադրամի կողմից։