Գերմանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էրդողանի խոսքերն անընդունելի են. Պիտեր Ալթմայեր
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության ղեկավար Պիտեր Ալթմայերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունը՝ Գերմանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ով այն համեմատել է «անցյալում ազգայնականների գործողությունների հետ», «բացառապես անընդունելի» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Գերմանիան անգերազանցել է այն բանում, ինչը վերաբերում է պետական իրավական նորմերին, համբերությանն ու ազատամտությանը», - ասել է Ալթմայերը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը մշտապես կապի մեջ է Թուրքիայում համապատասխան անձանց հետ՝ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված։
«Մենք հոգ կտանենք այն մասին, որ վերջին օրերի իրադարձությունների խնդիրների ամբողջականությունը գիտակցվի Անկարայում եւ եզրակացություններ արվի», -ասել է նա։ Թուրքիայի նախագահի նախընտրական ելույթները պետք է տեղի ունենան, սակայն համապատասխան «իրավունքի եւ օրենքի»։
«Դա պետք է արձանագրվի ու ստուգվի», - հայտարարել է Ալթմայերը։
Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվեցին Ստամբուլում լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո։