Գյումրիում բնակարանում հայտնաբերվել է 62-ամյա բնակչի դին
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 6-ին, ժամը 11:18-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 133 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 62-ամյա Ռ. Ա.-ի դին: