Օլանդն իրական է համարում նախագահական ընտրություններում Լը Պենի հաղթանակի «սպառնալիքը»
ՔաղաքականությունՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Monde պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակի «սպառնալիքն» իրական է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաեւ հավելել է, որ «ծայրահեղ աջերը դեռ երբեք այնքան բարձր վարկանիշ չեն ունեցել վերջին 30 տարիներին, բայց Ֆրանսիան չի զիջի»:
Օլանդի խոսքով՝ ընտրություններում ոչ միայն «Ֆրանսիայի ճակատագիրն» է, այլեւ «եվրոպական կառուցվածքի» ապագան:
Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: Նախընտրական արշավի ընթացքում դեռեւս առաջատարը Մարին Լը Պենն ու էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն են: