Իրաքում քուրդ լրագրողուհին ծանր վիրավորվել է
ՄիջազգայինՔրդական Rojnews գործակալության լրագրողուհի Նուժիան Էրխանը, որը լուսաբանում էր Իրաքի հյուսիսում դիմակայող քրդական խմբավորումների բախումները, գլխից վիրավորվել է:
Էրխանին վիրահատել են: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:
Մարտի 3-ին Իրաքի հյուսիս-արեւմուտքում բախումներ են տեղի ունեցել քրդերի դիմակայող 2 խմբերի միջեւ: Լրատվամիջոցները հայտնում են, որ Սինջարի շրջանում բախումները սկսվել են վաղ առավոտյան: Քրդստանի Դեմոկրատական կուսակցության աշխարհազորայինները մտել են Սիրիայի սահմանին կից գոտի, որը վերահսկում են Քրդստանի Աշխատավորական կուսակցության ապստամբները: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Խանասոր քաղաքում եւ Սինունե գյուղում: Կան սպանվածներ եւ վիրավորներ: