Աֆղանստանի արեւմուտքում ավիահարվածների հետեւանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄիջազգայինԱռնվազն 9 խաղաղ բնակիչ զոհվել է, 20-ը տուժել Աֆղանստանի արեւմուտքում ավիահարվածների հետեւանքով, հայտնում է «Փաժվաք» գործակալությունը:
Պատահարը տեղի է ունեցել ուրբաթ՝ Ֆարախ գավառի Բալա Բուլուքի շրջանում: Տեղական հիվանդանոցի սանիտարական բաժնի ղեկավարը հայտնել է, որ զոհվածները երեխաներ են, իսկ վիրավորների թվում, որոնցից շատերի վիճակը ծանր է, կանայք են եղել:
Փոխնահանգապետ Մոհամմադ Յունուս Ռասուլին զոհվածների վերաբերյալ այլ տվյալներ է հաղորդել՝ հայտարարելով 4 զոհվածի եւ 5 տուժողի մասին: Սակայն նա չի հայտնել, թե ով է իրականացրել ավիահարվածները՝ Աֆղանստանի՞ ռազմաօդային ու-երը, թե՞ արտասահմանյան զորակազմը: Գործակալությունը Twitter-ում գրել է, որ հարվածը հասցրել են աֆղանցի զինվորականները:
«Պատահարը տեղի է ուեցել ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին, երբ «Թալիբանը» քաղաքացիական բնակչությանը որպես վահան է օգտագործել՝ բախումների ժամանակ պաշտպանվելու համար»,- հայտարարել է Ռասուլին՝ նշելով, որ վերջին 3 օրերին անվտանգության ուժերը գավառում հարձակողական գործողություն են իրականացրել
Գնդակոծության հետեւանքով տուժած Ահմադ Շախը գործակալությանը մանրամասներ է հայտնել: «Երբ հասանք Ջար Ախունդի շրջան, 2 ուղղաթիռ մոտեցան, մենք բոլոր կանանց մեքենայից հանեցինք՝ ցույց տալու համար, որ քաղաքացիական անձինք ենք, սակայն նրանք սկսեցին մեր ուղղությամբ կրակել»,- հայտնել է նա: