Ալիևն ու Օլանդը կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կայցելի Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական contact.az-ը, այցը կիրականացվի երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի շրջանակում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: