Վարչապետը ԱԳՆ-ում հանդիպել է ՀՀ դեսպանների հետ
ՔաղաքականությունՎարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 3-ին, արտգործնախարարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դեսպանների հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի Ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Երեւանում մարտի 2-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարարության ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների, գլխավոր հյուպատոսների հերթական հավաքի նիստը: