Եթե Գերմանիան շարունակի ճնշումները, մենք կպատասխանենք․ Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Գերմանիայում թուրք նախարարի հանրահավաքը չեղարկելու հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե Գերմանիայում առաջին դեպքը չէ, երբ արգելում են թուրք նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ։ «Սա դարձել է սիստեմատիկ։ Գերմանիայի խորքային պետությունը եւս Թուրքիայի ընդդիմադիրների հետ աշխատում է ապրիլյան հանրաքվեին «ոչ»-ի համար։
Գերմանիան Թուրքիայի տերը չի ու չի գտնվում Գերմանիայի տիրապետության տակ։ Այնպես չէ, որ դուք առաջին կարգի, իսկ Թուրքիան էլ՝ երկրորդ կարգի պետություն եք։ Դուք ստիպված եք Թուրքիային հավասարի պես ընդունել։ Եթե գործերն այսպես շարունակվի, մենք կպատասխանենք»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանրահավաքը Գագենաու քաղաքում։ Նախարարը դժգոհ վերադարձել է Թուրքիա։