Եվրախորհրդարանը Մարին Լը Պենին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՄիջազգայինԵվրախորհրդարանը (ԵԽ) Բրյուսելում մինինստաշրջանի շրջանակում կողմ է քվեարկել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ եւ «Ազգերի եւ ազատությունների Եվրոպա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ակնհայտ մեծամասնությունը կողմ է քվեարկել անձեռնմխելիությունից զրկելուն»,- քվեարկության արդյունքները հայտարարել է նախագահողը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն կողմ էր քվեարկել ԵԽ-ի իրավաբանական հարցերով կոմիտեն: Մարին Լը Պենը Ֆրանսիայում քննվող գործով ֆիգուրանտ է, որը հարուցել է Նանտերի դատախազությունը, երբ քաղաքական գործիչն իր Twitter-ում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների լուսանկարներ է հրապարակել: Լը Պենին անձեռնմխելիությունից զրկելու հարցումը Ֆրանսիական կողմն է ուղարկել: