Թաիլանդում ապստամբները 4 մարդու են սպանել
Ուշադրության կենտրոնումԹաիլանդում ապստամբները կրակահերթ են արձակել ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ մեկ երեխա, եւս երկու երեխա վիրավորվել են:
Reuters հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Թաիլանդի՝ առավելապես մուսուլմաններով բնակեցված հարավային գավառներից մեկում մի քանի օր հետո այն բանից, երբ ապստամբները եւ կառավարությունը համաձայնության էին եկել անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: