«Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը


Մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա. Նալբանդյան

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ՀՀ դիվանագիտական համայնքին եւ իր բարեմաղթանքը հղել դիվանագետի օրվա կապակցությամբ։

Նախարարի ուղերձում ասվում է.

«Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարեւոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Դիվանագետի օրն էլ պատահական չէ ընտրված: Այս տարի մարտի 2-ին լրանում է հոբելյանական 25-րդ տարին այն օրվանից, երբ Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ, Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց: Ահա թե ինչու մեր հարուստ պատմության շտեմարանից, հատկապես այս օրն է ընտրվել` նշելու հայ դիվանագետի տոնը:

Ավելորդ է ասել, թե մեր երկրի միջազգային ճանաչումը խորհրդանշող այս իրադարձությունը ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, որը դարեր շարունակ ստիպված է եղել պայքարել իր ազատության համար, փորձել է հավասարի իրավունքով միջազգային հարթակներում պաշտպանել իր շահերը, երազել կրկին հայտնվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա:

Դիվանագետի մասնագիտական տոնը Հայաստանում սերտորեն կապված է մեր անկախության վերականգնման ու մեր պետականության կառուցման հետ:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ նշում ենք Դիվանագետի օրը։ Դա վկայում է այն կարեւորության մասին, որ տրվում է երկրի ղեկավարության եւ հասարակության կողմից մեր պետության արտաքին քաղաքականությանը։

Անկախությունից անմիջապես հետո ձեռնամուխ եղանք ոչ միայն միջազգային ու տարածաշրջանային խոշորագույն կառույցներին անդամակցության գործընթացին, այլեւ սկսեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ: Այս օրերին միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ ենք փոխանակում բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մեր համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, զարգանում է բնականոն հունով:

Երբ Հայաստանն իր առաջին քայլերն էր կատարում միջազգային ասպարեզում, մեր պետության սահմանները զենքով պաշտպանելուն զուգահեռ անհրաժեշտ եղավ ջանքեր գործադրել՝ պաշտպանելու մեր նորանկախ Հայրենիքի շահերը միջազգային ասպարեզում։ Այդ նվիրական եւ, միեւնույն ժամանակ, պատասխանատու գործը ստանձնեցին մեր դիվանագետները։

Մարտահրավերներով լի մեր տարածաշրջանում, Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների ու ամբողջ աշխարհում կայծակնային արագությամբ փոփոխվող իրադրության պայմաններում նախանշվեցին այն բարդագույն խնդիրները, որոնց պայմաններում հայ դիվանագիտությունը պետք է կայանար, ամրության պաշար հավաքեր եւ այդ դիրքերից մեր երկիրը ներկայացներ աշխարհին։ Հետեւողական ջանքերի, նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ սուղ հնարավորությունների պայմաններում ձեւավորել ու առաջ տանել մեր արտաքին քաղաքական օրակարգը, որը կոչված է ծառայելու ի շահ Հայոց պետականության եւ հայ ժողովրդի անվտանգության ու բարօրության։ Հետհայացք գցելով` կարելի է տեսնել, թե քառորդ դարի ընթացքում ինչ ահռելի ճանապարհ ենք անցել, ինչ հավակնոտ նպատակներ ենք դրել մեր առջեւ եւ լծվել դրանց իրականացմանը։

Այսօր էլ մեր դիվանագիտությունը շարունակում է իր աշխատանքները Հանրապետության Նախագահի նախանշած արտաքին քաղաքական առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ։ Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր, մեր երկիրը լավագույնս ներկայացնել աշխարհին` ցույց տալու այն կարողությունները, որ առկա են մեր մեջ, ավելացնել տարբեր մայրցամաքներում մեր երկրի բարեկամների թիվը, առավել լսելի եւ ընկալելի դարձնել մեր ձայնը միջազգային հարթակներում, ակտիվ դերակատարություն ստանձնել գլոբալ գործընթացներում, չսպասել, թե այս կամ այն գործընկեր պետությունը կամ միջազգային կառույցը ինչ կարող է առաջարկել մեզ, այլ հանդես գալ դրական օրակարգ ձեւավորելուն միտված սեփական նախաձեռնություններով:

Թվում է, թե որպես փոքր պետություն, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն էլ համեստ պետք է լինի: Իհարկե, մեզ համար սահմանում ենք առաջնայնություններ, եւ ջանքերի զգալի մասը հենց այդ ուղղություններով էլ ներդրվում են, բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք սահմանափակվում ենք բացառապես այդ նպատակներով:

Համաշխարհային գործընթացները, որքան էլ աշխարհագրորեն հեռու են լինում, այնուամենայնիվ, իրենց ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը մենք զգում ենք նաեւ Հայաստանում: Հետեւաբար, փորձում ենք անմասն չմնալ միջազգային հարաբերություններում ընթացքող գործընթացներից: Հայաստանը փորձում է իր նպաստը բերել բաժանարար գծերի վերացմանը, փոխշահավետ, հնարավորինս լայն համագործակցության դաշտի ձեւավորմանը: Իր երկկողմ օրակարգից բացի մեր երկիրը նշանակալի ներդրում է բերում միջազգային եւ տարածաշրջանային տարբեր հրատապ հարցերի լուծմանը: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` Հայաստանն իր շարունակական նպաստն է բերել միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովմանը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, միջազգային իրավունքի այլ սկզբունքերի հիման վրա պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խթանմանը:

Բերեմ համաշխարահային նշանակություն ունեցող խնդիրներում միջազգային հանրության ջանքերին Հայաստանի նպաստի միայն երկու օրինակ: Մեր երկիրը միջազգային հարթակներում բարձրացնում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլեւ իր գործուն մասնակցությունն է բերում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում: Հատկանշական են այս առումով Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում եւ Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւերը: Հայաստանը միջազգային անվտանգության ջանքերին իր ներդրումն է բերում նաեւ մասնակցելով խաղաղապահ գործողություններին աշխարհի տարբեր անկյուններում, ինչը շարունակաբար բարձր գնահատականի է արժանանում մեր գործընկերների կողմից:

Ակնհայտ է, որ տարեց տարի մեր դիվանագիտական ծառայության օրակարգը հագենում եւ խտանում է, ինչը միջազգային ասպարեզում մեր ներգրավման եւ հարաբերությունների զարգացման, ակտիվ նախաձեռնողական դիվանագիտություն վարելու արդյունք է:

Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության հիմքում սեփական երկրի շահն է, եւ, ըստ այդմ, բազմապիսի ու տարբեր են եւ խնդիրները, եւ դրանց լուծման եղանակները: Մեր դիվանագետները պաշտպանում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերն արտերկրում, այլեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների իրավունքները, հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Այս առումով հատկանշական է սիրիահայերին մեր երկրի մեկնած օգնության ձեռքը` ինչպես տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին ապաստան տալով Հայաստանում, այնպես էլ մարդասիրական օգնություն ուղարկելով Սիրիա:

Վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է աշխարհում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցը: Հայաստանը հանդիսանում է մոտ ինը տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է շուրջ 2.500 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր, դիվանագիտական հարաբերություններ է հաստատել մոտ 170 երկրների հետ, հավատարմագրված է 95 պետություններում: Ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր այն դիվանագետների ջանքերը, ովքեր ծառայում են պատերազմի կամ ճգնաժամային գոտիներում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում:

Վերը նշված թվերի հետ միասին իրողությունն այն է, որ այս ամենին իրենց մեծ ու անուրանալի նպաստն են բերել հայ դիվանագետները` արհեստավարժ ու հայրենանվեր աշխատանքով:

Յոթ տարի առաջ հիմնադրեցինք Դիվանագիտական դպրոցը, որն այսօր արդեն կադրերի դարբնոց է դարձել եւ մեր դիվանագիտական ծառայությունը համալրում է բանիմաց մասնագետներով։

Այս հոբելյանական օրը անցկացվում է նաեւ մեր դեսպանների հերթական հավաքը: Ավանդույթ են դարձել դրա շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմի եւ մեր դեսպանների այցերը Արցախ։ Սա պատահական չէ, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը:

Եթե ինձ հարցնեն, թե ինչ կլիներ իմ բարեմաղթանքը դիվանագետի օրվա կապակցությամբ, ես առանց վարանելու կնշեի, որ լավագույնը, ինչ կարող եմ ցանկանալ, ղարաբաղյան հիմնահացի խաղաղ հանգուցալուծումն է: Եվ ես վստահ եմ, որ օրը կգա, եւ մենք հնարավորություն կունենանք միմյանց շնորհավորելու այդ առիթով։ Այս առումով մեր դիվանագետների ուսերին պատասխանատվության մեծ բաժին կա: Համոզված եմ, որ նրանք կշարունակեն այն պատվով կրել, եւ ի վերջո մեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

 

Առաջին անգամ է նաեւ, որ դեսպանների հավաքը կատարվում է արտգործնախարարության նորակառույց շենքում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մեր համար աշխատանքային այս հարմարավետ պայմաններն ապահովելու համար:

Հարգելի դիվանագետներ,

Օրացույցի կարմիր գույնով ընդգծված օրերի մեջ թերեւս յուրաքանչյուրիս համար առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մասնագիտական տոնը։ Սա մեր ընտրած ուղու, մեր առօրյա աշխատանքի, մեր ձեռքբերումների բերկրանքի օրն է։

Բոլոր մեր դիվանագետներին, ինչպես կենտրոնական ապարատում` արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ արտերկրում` մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող, ես կցանականայի շնորհակալություն հայտնել այն մեծ, անձնվեր աշխատանքի համար, որ կատարում են հանուն մեր ժողովրդի եւ երկրի շահերի պաշտպանության, եւ շնորհավորել բոլորիս՝ Դիվանագետի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ շարունակեք ձեր ազգանվեր գործն անկոտրում կամքով ու վստահությամբ, որ նաեւ մեր յուրաքանչյուրի ջանքերի շնորհիվ է, որ ամրապնդվում ու զարգանում է մեր Հայրենիքը, որի դրոշը 25 տարի առաջ վեր խոյացավ ՄԱԿ-ի առջեւ:

Շնորհակալություն եմ հայտնում դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով եւ համբերատարությամբ մեր ճանապարհի անբաժան ուղեկիցն են:

Շնորհավոր, հարգելի գործընկերներ:

Ի գործ` դեպի նորանոր ձեռքբերումներ:

«Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ Փաշինյան
Ամենադիտված