Պուտինը բնական է համարել «բելառուս բարեկամների» հետ վեճերը
Ուշադրության կենտրոնումՀարեւան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ վեճերը բնական են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Վեճերը կարող են մշտապես լինել, եւ ես համոզված եմ, որ մենք ցանկացած, նույնիսկ դժվար իրավիճակներից ելք կգտնենք»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ «վեճերը միանգամայն բնական են, յուրաքանչյուր երկիր իր շահերն է պաշտպանում»: