Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)


«Մեր զինծառայողների դիերը հայկական կողմի ձեռքում չեն, այդ տարածքները մեր հսկողության տակ են». Ադրբեջանի ՊՆ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 24–ի լույս 25–ի գործողություններից երկու օր հետո միայն ադրբեջանական կողմը հաստատեց, որ զոհեր ունի: Ուշագրավ է, որ այդ երկրի պաշտպանության նախարարությունը այդ մասին պաշտոնապես հայտարարեց այն բանից հետո միայն, երբ Թուրքիայի ԱԳՆ–ն ցավակցական ուղերձ հղեց իր բարեկամ ժողովրդին և զորակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին: Այս առթիվ նույնիսկ ադրբեջանական մամուլը վրդովմունք հայտնեց, թե ինչու զոհերի մասին պետք է իմանան թուրքական կողմից և ոչ թե սեփական ռազմական գերատեսչությունից:
Այն, որ ադրբեջանական կողմն ունի առնվազն հինգ զոհ, հայտնել էր հայկական կողմը` հրապարակելով հակառակորդի գործողությունների տեսագրությունը, որտեղ երևում էր, որ չեզոք գոտում կա 5 դիակ: Զոհերի մասին խոսել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը` կոչ անելով ապահովել դիակների տարհանումը:
Այս ամենից հետո Բաքուն ստիպված եղավ ընդունել փաստը: Միայն թե իրենց սոցցանցերում շրջանառվում էր ոչ թե 5, այլ մինչև 20 զոհվածի անուն: Սակայն քանի որ հայկական կողմի հրապարակած տեսանյութում երևում է միայն 5 զինվորի դի, ամենայն հավանականությամբ, բավարարվել են միայն այդ թվով:
Հայկական կողմը, ինչպես մյուս անգամները, պատրաստակամություն էր հայտնել` որպես բարի կամքի դրսևորում, թույլ տալ զոհվածների դիերի տարհանումը: Ու թեև երեկ ժամը 12–ի դրությամբ պետք է այդ գործողությունն իրականացվեր, սակայն այն մի քանի ժամով ձգձգվեց: Ադրբեջանը, բնականաբար, շտապեց հայտարարել, որ հայկական կողմը տվել էր նախնական համաձայնություն, բայց վերջին պահին նոր պայմաններ էր առաջ քաշել: Այնինչ ինչպես նշել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ադրբեջանական կողմը խախտել էր նախնական պայմանավորվածությունը:
«Ընդհանրապես այդ դիակները դուրս բերելու հստակ կարգ կա: Պարզապես Ադրբեջանը խախտել է այդ կարգը: Ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, սա փակ տեղեկություն է: Բայց խախտողները իրենք են եղել: Մենք երբևիցե որևէ խոչընդոտ արհեստականորեն չենք ստեղծել: Իրենք իրենց պայմանավորվածությունը խախտել են, ինչպես միշտ անում են»,– ասել էր նա:
Ամեն դեպքում հայկական կողմը հետ չի կանգնել իր դիրքորոշումից, և ադրբեջանցի զինվորների դիերը վերադարձվել են:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ թերևս առաջին անգամ Ադրբեջանի ՊՆ–ն հաստատում է զոհերի առկայությունը, ընդ որում, տալիս է նաև անուններ: Ըստ ամենայնի, պատճառն այն է, որ այդ զինվորները վնասազերծվել էին չեզոք գոտում: Այսինքն՝ թաքցնելն անհնարին էր: Միայն թե այս անգամ էլ իրենք իրենց չեն դավաճանել: Այդ երկրի ՊՆ–ն հայտարարել է. «Մեր զինծառայողների դիերը հայկական կողմի ձեռքերում չեն, որ նրանք էլ վերադարձնեն: Այդ տարածքները մեր հսկողության տակ են: Այնտեղ միջազգային միջնորդների ներկայությունը քայլ է` ուղղված նրան, որ ավելի շատ արյուն չթափվի»:
Մեկ այլ շատ կարևոր հանգամանք: Չեզոք գոտում զինվորներ, այն էլ հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկներ կորցնելը Ադրբեջանի համար մեծ հարված էր: Միայն թե` ոչ մարդկային զոհերի առումով: Անցած տարվա ապրիլից հետո համացանցում հայտնված տեսագրություններում ակնհայտ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները հանգիստ հատում չեզոք գոտին ու մոտենում հայկական դիրքերին` առանց որևէ խոչընդոտի հանդիպելու: Երևի, այս անգամ էլ նրանք նույն հույսն էին ունեցել: Բայց ապրիլից հետո շատ բան է փոխվել: Մեր առաջնագիծը հագեցվել է համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով: Եվ մենք կարողացել ենք մեծ հեռավորության վրա արձանագրել և կանխարգելիչ հարված հասցնել:
Միայն թե հարց է առաջանում` ինչո՞ւ մինչև անցած տարվա ապրիլը այդ հնարավորությունը մենք չունեինք:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը
Ամենադիտված