Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 486.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515.12 դրամ (նվազել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.77 դրամ (նվազել է 5.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.43 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 285.88 դրամ, ոսկի՝ 19,616.82 դրամ, պլատին՝ 16,070.26 դրամ։
Փետրվարի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կատարվել: