Դիարբեքիրում բեռնատար գնացքի անցնելու պահին պայթյուն է տեղի ունեցել (Ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի մոտակայքում փետրվարի 27–ին բեռնատար գնացքի անցնելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով բեռնատար գնացքի որոշ վագոններ դուրս են եկել գծերից։
Պայթյունի վայրում 1,5 մետր խորությամբ ու 3 մետր լայնությամբ փոս է առաջացել։
Թուրքական իշխանությունները պայթյունը կազմակերպելու մեջ մեղադրում են քուրդ զինյալներին։