Բեխտերևի հիվանդություն . ողնաշարի առողջությունը
LifeՈղնաշարի առողջության համար հարկավոր է ամենճրյա մարզումներ կատարել, իսկ ձգումներ առաջարկվում է անել 20 տարեկանից հետո, բոլորին քանի որ մոտավորապես այդ տարիքում են առաջանում միջողային սկավառակների ձևախախտումները: Դրանք սկսում են ծերանալ, մաշվել կամ քայքայվել: Տարիքի հետ մարդու հասակը նվազում է. 60-70 տարեկանում մարդու հասակը 25-30 տարեկանի համեմատ 7-12 սմ-ով պակասում է:
Մենք նույնիսկ օրվա ընթացքում ենք, առավոտվա համեմատ, <<կարճանում>>: Հասակի փոփոխությունները կատարվում են միջողային սկավառակների ճնշման, ճզմման հետևանքով: Սակայն ցավն այն է, որ այդ փոփոխությունները միայն հասակի կարճանալով չեն սահմանափաակվում: Դրա մասին արժե անգամ մտածել. Կյանքում կարճ հասակից շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Ողնաշարային խնդիրները երբեմն հանգեցնում են այնպիսի հիվանդությունների, որոնք խիստ ազդում են կյանքի որակի վրա և անընդհատ ուղեկցում հիվանդին: Սա ռևմատիկ հիվանդություն է, որը ախտահարում է շարժողական համակարգը: Առաջին հերթին հարվածի տակ է հայտնվում ողնաշարը, որն ի վերջո լրիվ ոսկրանում է: Վատն այն է, սկզբնական փուլում հաճախ շփոթեցնում է սովորոկան օստեխոնդրոզի կամ էլ արթրիտի հետ: Պետք է հիշել, սակայն, տարբերակիչ ախտանիշների մասին.
Այս հիվանդությունը զգացվում է ողնաշարի ու հոդերի ցավով, անգամ պարկած վիճակում, այսինքն՝ հիվանդը ցավ է զգում առավոտյան, քնից հետո կամ երկար պարկած հանգստից հետո: Սակայն, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում, ապա կարելի է բուժվել, միջոցներ ձեռնարկել վիճակը կայունացնելու համար: Եթե հիվանդույթունը նոր է սկսվել ապա մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայով կարելի է 100%-ով ախտորոշել այն:
Անի Գևորգյան