Չհրապարակված լուսանկարներ Աննա Դովլաթյանի տարեդարձի խնջույքից (Photo)
LifeTert.amLife-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Աննան Tert.am Life–ին է տրամադրել խնջույքի լուսանկարները։
Աննայի տարեդարձի խնջույքը կազմակերպել է սիրելին՝ դերասան Դավիթ Աղաջանյանը։ Երեկույթին ներկա են եղել ամենամոտ մարդիկ։ Հայտնի ընկերներից ներկա է եղել դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Աննան ցավով նշեց, որ իրեն հարազատ շատ մարդիկ՝ ծնողները, քույրիկն և մտերիմ այլ մարդիկ կողքին չէին՝ երկրում չլինելու պատճառով։
«Այդքան էլ չեմ սիրում ծննդյանս օրը, մի քիչ տխուր եմ լինում։ Նախ՝ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, բացի այդ, հասկանում ես, որ մեծանում ես... Ես չեմ սիրում նշել ծնունդս, սակայն Դավոն խնջույք էր կազմակերպել։ Շնորհակալ եմ իրեն, որ նվիրեց ինձ այդ տոնը։ Շատ–շատ ուրախ ու լավ անցավ։ Ամենակարևորն այն անկեղծ ուրախությունն է, որ մնում է առանց ինչ–որ ձևականությունների։ Երբ մարդիկ, մթնոլորտը լավն են լինում, քեզ տոն են նվիրում իրենց բարեմաղթանքներով և աուրայով»,– ասաց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ