ԵՄ Խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման որոշումը
ՄիջազգայինԵՄ Խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանի համար առանց վիզայիյ ռեժիմի սահմանման որոշումը: Այս մասին հաղորդում է Խորհրդի մամուլի ծառայությունը:
«2017 թվական փետրվարի 27-ին Խորհուրդը Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման մասին որոշում է ընդունել: Նրանք ԵՄ երկրների տարածքում կարող են լինել 90-ից մինչեւ 180 օր»,- ասված է հաղորդագրությունում:
Մարտի 1-ին օրենսդրական փոփոխությունը կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ Խորհրդում նախագահող Մալթայի ներկայացուցիչը: Դրանից հետո փոփոխությունը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական պարբերականում: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 21 օր անց: