Ձերբակալվել է սպանության ժամանակ տուժողին չօգնելու և հանցանքը պարտակելու համար
Ուշադրության կենտրոնումԴատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:
Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում քաղաքացի Գ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներ Սա.Հ-ին և Սի.Հ-ին վիճաբանության ընթացքում կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: Նշված քրեական գործով 2016թվականի հունիսի 24-ին քաղաքացի Գ. Խ-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Ե-ն ձերբակալվել է 22.02.2017թ.-ին` նշված միջադեպին ներկա լինելու ժամանակ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: