27-ամյա Սպարտակը թիվ 47 երթուղայինում գողացել է 66-ամյա Զանազանի դրամապանակը
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 27-ամյա Սպարտակ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 47 երթուղայինում գողացել է 66-ամյա Զանազան Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, զեղչի քարտեր եւ փաստաթուղթ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: