Ի՞նչն է հակացուցված ալկոհոլից հետո
LifeՏարածված կարծիք կա, թե ալկոհոլային խմիչքներից հետո սուրճ խմելն օգնում է սթափվել: Սակայն գիտնականներն ամբողջովին հերքել են այդ առասպելը: Լաբորատոր կենդանիների վրա կատարված փորձի ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքներից հետո սուրճը ո՛չ միայն չի սթափեցնում, այլ ընդհակառակը՝ ուժեղացնում է հարբածությունը:
Մասնագետները պարզել են, որ ալկոհոլ օգտագործած մարդն իրեն հոգնած է զգում, իսկ նա, ով սպիրտային խմիչքներից հետո սուրճ է օգտագործում, իրեն պահում է ջղագրգիռ և թվում է, թե նա ավելի սթափ է: Մինչդեռ հետագայում դա կարող է մեծացնել պոտենցիալ վտանգի զարգացման ռիսկը:
Անի Գևորգյան