Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև . . . Գագիկ Սուրենյան
ՀասարակությունԸնդհանուր առմամբ, հանրապետությունում փետրվարի 24-26–ը հատկապես ցերեկային ժամերին կտաքանա 4-5 աստիճանով։ Ինչպեա հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, ամենից տաք կլինի փետրվարի 26–ին Սյունիքի հովիտներում, որտեղ օդը ցերեկը կտաքանա մինչև 15-20 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում այդ օրը կանխատեսվում է 14-18 աստիճան տաքություն, իսկ Արցախում` 16-18 աստիճան տաքություն։
Երևանում ուրբաթ ցերեկը սպասվում է 2-4 աստիճան տաքություն, հաջորդ չորս օրերին սնդիկի սյունը ցույց կտա +4…+6։ Միաժամանակ, փետրվարի 24-28–ը ողջ երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ ։