Շաքարի չարաշահումը կարող է տրամադրության անկում առաջացնել
LifeԳիտնականներն ուսումնասիրել և պարզել են, որ շաքարը և մեծ քանակությամբ շաքար պարունակող բոլոր մթերքները թուլացնում են մարդու իմունիտետը, ինչը բացասաբար է ազդում մարդու տրամադրության և ինքնազգացողության վրա :
Սննդակարգում ամենավտանգավոր մթերքներից մեկը շաքարն է և շաքար պարունակող ամենատարբեր կոնֆետները, տորթերը, թխվածքները: Մենք սովոր ենք մեր սննդակարգը դիտարկել որպես ճարպերի, ածխաջրերի կամ սպիտակուցների համադրություն կամ հաշվել կալորիաները:
Բայց պետք է հիշել, որ մեր օգտագործած մթերքներն ու ուտեստներն ուղղակիորեն ազդում են աղիների միկրոֆլորայի, արյան բաղադրության, թթվայնության և մեր ինքնազգացողության ու տրամադրության վրա: Շաքարի և քաղցր մթերքների մեծ քանակությունը կարող է հանգեցնել ո՛չ միայն ավելորդ քաշի, այլև դեպրեսիայի, պնդում են մասնագետները:
Անի Գևորգյան