Էներգետկ և բնական ըմպելիք
LifeՎերջերս անցկացված հետազոտությունները փաստում են այն մասին, որ տոմատի հյութն օրգանիզմին օգնում է հաղթահարել ֆիզիկական հոգնածությունը: Հույն փորձագետները 2 ամսվա ընթացքում հետազոտություն են իրականացրել 15 մարզիկների մասնակցությամբ` ստուգելով նրանց կենսական կարևոր ֆունկցիաները վարժություններից առաջ, հետո և ընթացքում:
9 մարզիկ պարապմունքից հետո խմել է տոմատի հյութ, իսկ 6-ն օգտագործել է էներգետիկ ըմպելիք: Տոմատի հյութ խմողների մոտ ավելի արագ են վերականգնվել մկանները և կարգավորվել գլյուկոզայի մակարդակը:
Գիտնականները դա կապում են բնական նյութի հետ, որը բանջարեղենին և մրգերին տալիս է մուգ կարմիր գույն: Լոլիկները պարունակում են ռեկորդային քանակությամբ լիկոպին, սակայն պետք է հիշել, որ այդ նյութը հատկապես ակտիվ է ջերմային մշակումից հետո:
Անի Գևորգյան