Գիտնականները խրոնիկական հիվանդություններից խուսափելու նոր և շատ պարզ մեթոդ են հայտնաբերել
LifeԳիտնականները և բուսաբանները համատեղ կատարած փորձերի և ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ զբոսայգիներից և պուրակներից ոչ հեռու ապրող մարդիկ ավելի հազվադեպ են տառապում դիաբետով, հիպերտոնիայով և խոլեսթերինի բարձր մակարդակով:
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են ամերիկյան հայտնի ամսագրերում: Ուսումնասիրությունները անցկացվել են 65-ից բարձր 250 հազար մարդկանց առողջական վիճակի հիման վրա. նրանցից մի մասի տները շրջապատված են ծառերով, մյուս մասինը՝ ոչ: Արդյունքները վկայում են, որ կանաչը նվազեցնում է սթրեսը և օդի աղտոտվածությունը, ինչը նպաստում է մարդկանց ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և միմյանց հետ շփվելուն :
Գիտնականների կարծիքով՝ բնակելի տարածքներ նախագծելիս պետք է հաշվի առնել հետազոտության արդյունքները:
Անի Գևորգյան