Կրեմլը հաստատել է Էրդողանի այցը Ռուսաստան
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա է ժամանելու։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պեսկովի հետ։ Նաեւ ծրագրված է Թուրքիայի նախագահի մասնակցությունը ռուս- թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին։
Ակնկալվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն առեւտրային ու տնտեսական համագործակցության ամրապնդման հարցերը։