Պարզվում է, որ մրգերի ու բանջարեղենի գույնից է կախված նրա օգտակարությունը
LifeԱմերիկացի գիտնականները պնդում են, որ կարմիր գույնի մրգերի և բանջարեղենի օգտագործումը կարող է կանխել շագանակագեղձի քաղցկեղը՝ հայտնում է The Independent-ը: Գիտնականները պնդում են, որ կարմիր գույնի մթերքի բուժիչ հատկությունը պայմանավորված է նրանց բաղադրության մեջ լիկոպինի առկայությամբ:
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը հաճախ շագանակագեղձի արտադրած հատուկ հակածնի նվազումն է, ինչը հնարավոր է կանխել մրգերի և բանջարեղենի պարունակած կարմիր պիգմենտի միջոցով: Լիկոպինին զուգահեռ կարմիր պիգմենտի ազդեցությունը կարելի է ուժեղացնել ճարպի միջոցով:
Օրինակ՝ լոլիկից և զեյթունի ձեթից պատրաստված ուտեստն ավելի օգտակար է, քան սովորական լոլիկը: Այդ ուտեստը կապահովի նաև վիտամին D-ի առկայությունն օրգանիզմում, որը հակաքաղցկեղային արդյունավետ միջոց է:
Անի Գևորգյան