Չեխիայում մեքենաշինական գործարանում պայթուցկով ցիստերն է պայթել
Ուշադրության կենտրոնումԱռնվազն 12 մարդ է վիրավորվել հինգշաբթի Չեխիայի Պոլիչկա քաղաքի մեքենաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Գանա Կայզերովան:
«Պայթել է պայթուցիկով լի ցիստերնը: 12 վիրավորներից երեքը ծանր վնասվածքներ են ստացել: Ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, որի մարմանը մասնակցել է հրշեջ 12 ջոկատ»,- ասել է նա:
Հրդեհի մարումը չափազանց դժվարանում է, քանի որ արտադրամասերում սեղմված գազով եւ պայթուցիիկ այլ նյութերով գլանանոթներ կան: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ գործարանի տարածքում տեղի են ունենում առաձին պայթյուններ: