Սպասվում են լուրջ եղանակային փոփոխություններ․ Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՀանրապետության տարածքում փետրվարի 23-ի գիշերը եւ առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ եւս 4-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 23-ի գիշերը եւ առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -8-10, ցերեկը՝ 0+2 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-3, Կոտայքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-3, Գեղարքունիքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-3, Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10, Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15, Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-3, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-10, ցերեկը` -1+2, Արարատում՝ գիշերը` -10-14, ցերեկը` 0+2, Արմավիրում՝ գիշերը` -10-14, ցերեկը` 0+2, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-3, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը` 0+2, Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+15, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-4, ցերեկը` +8+13, Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +12+15: